«Տոտտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլն արդեն երկրորդ օրն է, ինչ բոյկոտում է թիմի մարզումները: Ակումբի ղեկավարությունը մտադիր է ֆուտբոլիստին այս արարքի համար տուգանել:
Ակնհայտ է, որ 24-ամյա ուելսցին հուսահատված է, որ ուշանում է իր տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ»: Անցած շաբաթ Գարեթը մեկնեց Մարբելյու, որտեղից Մադրիդ մեկնելու փոխարեն վերադարձավ Լոնդոն:
Բեյլը երեկ չմասնակցեց «Տոտտենհեմի» մարզումներին և այսօր նույնպես մերժեց մարզվել Անդրե Վիլաշ-Բոաշի թիմում: Այս մասին հաղորդում է BBC-ն: Արժե նշել, որ Բեյլը ոչ մի վնասվածք չունի: Այսօր նա հրավեր է ստացել Ուելսի ազգային հավաքականից:
-Եթե նա տեղափոխվի «Ռեալ», ապա մենք նրան ամենալավը կմաղթենք, սակայն փաստ է, որ այժմ նա «Տոտտենհեմի» ֆուտբոլիստ է և չի մասնակցում մարզումներին,- ասել է Վիլաշ-Բոաշը: