Հոլանդական «Այաքսի» և Դանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը շատ մոտ է «Տոտտենհեմ» տեղափոխությանը:
«Տոտտենհեմի» նախագահ Դանիել Լևին անձամբ մեկնել է Ամստերդամ, որպեսզի համաձայնեցնի 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը: Սպասվում է, որ Էրիկսենը լոնդոնյան ակումբի հետ 5 տարվա պայմանագիր կկնքի, իսկ «Այաքսը» կստանա 12 մլն եվրո: Հոլանդական ակումբին վճարվող գումարը կավելանա, եթե ընթացիկ մրցաշրջանի արդյունքում «Տոտտենհեմը» տեղ գտնի լավագույն քառյակում և Չեմպիոնների Լիգային մասնակցելու հնարավորություն ստանա:
Հիշեցնենք, որ Էրիկսենը «Այաքսում» է հանդես գալիս 2010թ-ից: