• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլ» – «Մանչեսթեր Յունայթեդ» (անոնս)

Լիվերպուլ Մանչեսթեր ՅունայթեդՊրեմիեր Լիգայի 3-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից առաջինը տեղի կունենա «Էնֆիլդ» մարզադաշտում, ուր տեղի «Լիվերպուլը» կհյուրընկալի գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդին»:

«Մանկունյանցիների» և մերսիսայդցիների հակամարտությունը դարերի պատմություն ունի: Այսօր միմյանց դեմ դուրս կգան Անգլիայի ամենատիտղոսակիր երկու ակումբները:

«Լիվերպուլը» վաղուց տեղ չի գտնում մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում, սակայն դրանից չի նվազել առաջատարների հետ նրա դիմակայությունների հետաքրքրությունը:

Այս պահին Բրենդան Ռոջերսի թիմն ունի 100% արդյունավետություն և զբաղեցնում է աղյուսակի 3-րդ հորիզոնականը: «Կարմիրները» առաջին երկու տուրերում նվազագույն հաշվով հաղթանակ տարան «Ստոկ Սիթիի» և «Աստոն Վիլլայի» նկատմամբ և երկու խաղերում էլ հաղթանակ պարգևեց Դանիել Սթարիջը:

Ի տարբերություն «Լիվերպուլի», «կարմիր սատանաներն» արդեն միավորներ են կորցրել: Առաջին տուրում «Սուոնսիի» նկատմամբ վստահ հաղթանակից հետո նրանք խնդիրներ ունեցան «Չելսիի» հետ: Եթե Դևիդ Մոյեսը «Լիվերպուլի» դեմ խաղում նույն մարտավարությունն ընտրի, ինչ որ «Չելսիի» դեմ խաղում, ապա կարող է հերթական միավորները կորցնել:

Ինչ վերաբերվում է վիճակագրությանն, ապա ընդհանուր առմամբ թիմերը միմյանց դեմ դուրս են եկել 187 անգամ, և առավելությունը «մանկունյանցիների» կողմն է՝ 74 հաղթանակ: 51 խաղում թիմերը չեն կարողացել որոշել հաղթողին և 62 խաղում ուժեղ են գտնվել լիվերպուլցիները:

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 16:30-ին:

Գլխավոր մրցավար՝ Էնդրյու Մարիներ:

Մեր կանխատեսումը՝ 1:2: