«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ևս մեկ տրանսֆեր իրականացնելու համար ակումբի ղեկավարությունից դրական պատասխան է ստացել:
Տրանսֆերային պատուհանի վերջին ժամերին Վենգերին հաջողվեց սենսացիոն գործարք իրականացնել՝ «Ռեալ Մադրիդից» 42.5 մլն ֆունտով գնելով Մեսութ Օզիլին:
Սակայն, ինչպես հայտնի է դառնում Daily Mirror-ից, Վենգերին չի գոհացնում այս ամենը և նա կարծում է, որ իր թիմը կարիք ունի թոփ մակարդակի հարձակվողի: Այժմ «զինագործների» առաջին գծում Օլիվյե Ժիրուն միայնակ է:
Դրա հետ կապված, «Արսենալի» ղեկավարությունը պատրաստվում է ևս մեկ մեծ գործարքի: Հաղորդվում է, որ Վենգերը դեռ հետաքրքրվում է «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսի ծառայություններով, ում կփորձի գնել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: