Լիգայի գավաթի 3-րդ փուլի խաղերից հետո կայացավ հաջորդ փուլի (1/8-րդ եզրափակիչ) վիճակահանությունը:
«Արսենալը» մրցակից ստացավ «Չելսիին»: Միայն «Ստոկը», «Ֆուլհեմը» և «Վեստ Հեմը» կարող են վիճակահանությունը հաջող համարել, քանի որ նրանց մրցակիցները ավելի ցածր առաջնություններից են:
Պրեմիեր Լիգայի թիմերից «Մանչեսթեր Յունայթեդը» կհանդիպի «Նորվիչ Սիթիին», «Մանչեսթեր Սիթին»՝ «Նյուքասլին», «Տոտտենհեմը»՝ «Հալլ Սիթիին», «Սանդերլենդը»՝ «Սաութհեմպտոնին»:
Ավելացնենք, որ 4-րդ փուլի խաղերը տեղի կունենան հոկտեմբերի 28-ին:
Լիգայի գավաթի 1/8-րդ եզրափակչի վիճակահանությունը․
«Սանդերլենդ» – «Սաութհեմպտոն»
«Լաստեր Սիթի» – «Ֆուլհեմ»
«Բիրմինգհեմ» – «Ստոկ Սիթի»
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Նորվիչ Սիթի»
«Բերնլի» – «Վեստ Հեմ Յունայթեդ»
«Արսենալ» – «Չելսի»
«Տոտտենհեմ Հոտսպուր» – «Հալլ Սիթի»
«Նյուքասլ Յունայթեդ» – «Մանչեսթեր Սիթի»: