Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվեց 15-րդ հորիզոնականում գտնվող «Նորվիչ Սիթիին»:
«Ազնվականները» վստահ խաղ անցկացրին՝ հաղթելով 1:3 հաշվով: «Չելսին» հաշվի մեջ առաջ անցավ դեռ 4-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Օսկարը: Երկրորդ խաղակեսում մեկական գնդակ էլ խփեցին Էդեն Ազարը և Վիլլիանը:
Դաշտի տերերի միակ գնդակը 68-րդ րոպեին խփեց Էնթոնի Պիլկինգթոնը:
Գոլեր․ Օսկար՝ 4ր, Պիլկինգթոն՝ 68ր, Ազար՝ 85ր, Վիլլիան՝ 86ր: