«Տոտտենհեմի» կիսապաշտպան Անդրոս Թաունսենդը խոստովանել է, որ Անգլիայի հավաքականում իր առաջին խաղում խփած գոլը մտնում էր իր երազանքների մեջ:
«Երեք առյուծների» կազմում Թաունսենդը նորամուտը նշեց գոլով, իսկ հավաքականը խոշոր հաշվով հաղթանակ տարավ Մոնտենեգրոյի նկատմամբ:
-Ես հպարտ եմ, որ ներկայացնում եմ իմ երկիրը: Ես լավ խաղացի, գոլի հեղինակ դարձա, իմ թիմը հաղթեց և կատարվեց իմ երազանքը: Այժմ ես մտածում եմ Լեհաստանի դեմ խաղի մասին, որից հետո կվերադառնամ ակումբ,- «Տոտտենհեմի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Թաունսենդը: