Անգլիայի լիգաների գավաթի խաղարկության 4-րդ փուլում «Մանչեսթեր Յունայթեդն» ուժերը չափեց «Նորվիչ Սիթիի» հետ:
«Յունայթեդն» առավելության հասավ 4:0 հաշվով: Մեքսիկացի հարձակվողը Խավիեր Էրնանդեսը 20-րդ րոպեին անվրեպ իրացրեց 11 մետրանոցը, իսկ 54-րդ րոպեին կրկնապատկեց հաշիվը:
Խաղավարտից րոպեներ առաջ էլ հաշիվն ավելի խոշոր դարձրեցին Ֆիլ Ջոնսը և Ֆաբիոն: «Կարմիր սատանաները» հաղթանակ տարան և կշարունակեն պայքարել հաջորդ փուլում:
Գոլեր․ Էրնանդես՝ 20ր (11մ), 54ր, Ջոնս՝ 88ր, Ֆաբիո՝ 90ր: