Անգլիական լիգաների գավաթի խաղարկության 4-րդ փուլում այսօր «Տոտտենհեմը» հյուրընկալել էր «Հալլ Սիթիին»:
Լոնդոնցիները ակտիվ սկսեցին խաղը և տիրեցին նախաձեռնությանը: 16-րդ րոպեին հեռահար հարվածող գնդակը «Հալլի» դարպասն ուղարկեց Գիլֆի Սիգուրդսոնը՝ առաջ մղելով «Տոտտենհեմին»:
Երկրորդ խաղակեսի մեկնարկում հյուրերին հաջողվեց հավասարեցնել հաշիվը: Ինքնագոլի հեղինակ դարձավ փորձառու դարպասապահ Բրեդ Ֆրիդելը: Խաղի հիմնական ժամանակում թիմերը չկարողացան որոշել հաղթողին և գործը հասավ հետխաղյա 11 մետրանոցներին, որտեղ ավելի հաջողակ գտնվեցին Վիլաշ-Բոաշի սաները՝ 8:7:
Գոլեր․ Սիգուրդսոն՝ 16ր, Ֆրիդել՝ 53ր (ինքն․), Մակշեյն՝ 99ր, Քեյն՝ 108ր: