«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն կարծում է, որ իր թիմի կիսապաշտպան Յոհան Կաբայեն թոփ մակարդակի ֆուտբոլիստ է:
«Չելսիի» դեմ խաղում Կաբայեն ստանդարտը իրացնելով՝ գոլային փոխանցում կատարեց տուգանային հրապարակ, որն էլ դեպի Պետր Չեխի դարպասն ուղղեց Յոհան Գուֆրանը:
-Միայն թոփ մակարդակի ֆուտբոլիստը կարող էր այդպիսի փոխանցում հասցեագրել Գուֆրանին: Դա խոսում է Կաբայեի բարձր կարգի մասին,- Sky Sports-ին հայտնել է ֆրանսիացի մարզիչը: