Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հայտնել է, որ «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ջո Հարտը շարունակում է մնալ հավաքականի առաջին համարը՝ չնայած ակումբում ունեցած որոշակի խնդիրներին:
Արդեն երրորդ խաղն է, ինչ «քաղաքայինների» դարպասը պաշտպանում է երկրորդ դարպասապահ Կոստել Պանտիլմոնը: Հարտի անհաջող խաղերը և մշտական սխալները բերեցին նրան, որ Ջոն հայտնվեց պահեստայինների նստարանին:
Հարտը մրցակիցներ ունի նաև ազգային հավաքականում՝ ի դեմս Ջոն Ռադիին և Ֆրեյզեր Ֆորսթերին: Սակայն Հոջսոնը պահպանում է իր վստահությունը Ջոյի հանդեպ:
-Նա կլինի այդ երկու խաղերից մեկի մեկնարկային կազմում: Սակայն մենք կփորձարկենք նաև այլ դարպասապահի,- Հոջսոնի խոսքերն է մեջբերում The Guardian-ը: