Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրի այսօրվա առաջին խաղը տեղի ունեցավ Լոնդոնի «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում, ուր «Տոտտենհեմը» հյուրընկալել էր «Նյուքասլ Յունայթեդին»:
Ալան Պարդյուի սաները, ովքեր նախորդ տուրում հաղթել էին «Չելսիին», այս անգամ էլ առավելության հասան «Տոտտենհեմի» նկատմամբ: Խաղի միակ գնդակը 13-րդ րոպեին խփեց «կաչաղակների» լավագույն ռմբարկու Լոիկ Ռեմին:
Այս հաղթանակից հետո «Նյուքասլը» բարձրացավ 9-րդ հորիզոնական:
Գոլ․ Ռեմի՝ 13ր: