Ինչպես հաղորդում են բրիտանական թերթերը, «Լիվերպուլի» կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը մրցաշրջանի մնացած հատվածը վարձավճարով կխաղա «Սուոնսի Սիթիում»:
Հաղորդվում է, որ ուելսյան ակումբը «Լիվերպուլի» հետ արդեն համաձայնեցրել է վարձակալության պայմանները:
Ստերլինգը համարվում է իր սերնդի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը, սակայն «Լիվերպուլ» տեղափոխվելուց հետո նա բավական խաղային ժամանակ չի ստանում: Անգլիայի հավաքականի 18-ամյա ֆուտբոլիստն «Էնֆիլդում» է 2012թ-ից և ընդամենը 33 անգամ է դաշտ դուրս գալու հնարավորություն ստացել: