ՖԻՖԱ-ի գործակալ Սեյլան Սալիշկանը հայտնել է, որ «Չելսիի» հարձակվող Դեմբա Բան ցանկություն ունի տեղափոխվել թուրքական ակումբ, ամենայն հավանականությամբ՝ «Բեշիկթաշ»:
Ընթացիկ մրցաշրջանում Բան ընդամենը 2 անգամ է մասնակցել Պրեմիեր Լիգայում «Չելսիի» խաղերին: Հարձակման գիծն ուժեղացնելու Ժոզե Մոուրինյոյի ցանկությունը կբերի նրան, որ 28-ամյա սենեգալցին ստիպված կլինի լքել «Սթեմֆորդ Բրիջը»:
-Ես մշտապես շփվում եմ Դեմբա Բայի հետ: Նա ցանկանում է հանդես գալ թուրքական ակումբում: Առայժմ տրանսֆերի հետ կապված ավելին չեմ կարող ասել,- Սալիշկանի խոսքերն է մեջբերում Goal-ը: