«Մանչեսթեր Սիթիի» ուշադրության կենտրոնում է հայտնվել «Քուինս Պարկ Ռեյնջերսի» դարպասապահ Ժուլիո Սեզարը:
Վերջին խաղերում «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին պահեստայինների նստարանին է թողնում առաջին դարպասապահ Ջո Հարտին, ով անհաջող է մեկնարկել ընթացիկ մրցաշրջանում:
«Սիթին» կփորձի հունվարին ձեռք բերել Բրազիլիայի հավաքականի 34-ամյա դարասապահին, որ ընթացիկ մրցաշրջանում դեռ դաշտ դուրս չի եկել:
Հաղորդվում է, որ Սեզարի ծառայություններով հետաքրքրված են նաև մի շարք իտալական ակումբներ՝ այդ թվում «Ֆիորենտինան»: