«Սուոնսի Սիթիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպը խոստովանել է, անցած ամառ ցանկանում էր գնել Լոիկ Ռեմիին, ով այժմ հաջող հանդես է գալիս «Նյուքասլ Յունայթեդում»:
Այսօր երեկոյան Ռեմին «կաչաղակների» հետ կհյուրընկալվի «Լիբերթիում»: Ընթացիկ մրցաշրջանում Լոիկը դարձել է 8 գոլի հեղինակ:
-Ինձ շատ է դուրս գալիս նրա խաղը: Նա այն ֆուտբոլիստներից էր, ում ծառայություններով հետաքրքրված էի ամռանը: Նա ունի անհրաժեշտ բոլոր որակները: Նա ունի արագություն, վարպետություն և շատ գոլեր է խփում,- Լաուդրուպիս խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: