Ընթացիկ մրցաշրջանը Սամուել Էտո՚Օի համար կլինի առաջին և վերջին մրցաշրջանը «Չելսիում»:
Կամերունցի հարձակվողը մտադիր է ամռանը լքել «Ստեմֆորդ Բրիջը» և տեղափոխվել ՄԼՍ: Անցած ամառ «Չելսին» 5 մլն ֆունտ ծախսեց Էտո՚Օին Մախաչկալայի «Անժիից» գնելու համար: «Չելսին» Սամուելի թեկնածությունը քննարկեց, երբ չհաջողվեց ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիին:
Սակայն Էտո՚Օի տեղափոխությունից հետո «Չելսիի» հարձակման գծի արդյունավետությունը չմեծացավ: Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում «կապույտների» երեք հարձակվողները միասին խփել են ընդամենը 4 գնդակ:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, «Չելսին» չի պատրաստվում երկարաձգել Էտո՚Օի պայմանագիրը: Արդեն հայտնի է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «ԼԱ Գալաքսին», «Դի Սի Յունայթեդը», «Չիվաս ԱՄՆ»-ն, «Սիեթլ Սաունդերսը» և «Չիկագո Ֆայրը»: