• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ժոզե Մոուրինյո. «Չեմպիոնների Լիգայում «Չելսին» ֆավորիտ չէ»

Ժոզե Մոուրինյո«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի կարծիքով, իր թիմը չի մտնում Չեմպիոնների Լիգայում հաղթողի գլխավոր ֆավորիտների մեջ:

Ընդամենը մի քանի օր առաջ՝ «Ստոկ Սիթիից» կրած պարտությունից հետո, պորտուգալացի մարզիչը հայտնեց, որ իր թիմին չի տեսնում նաև Պրեմիեր Լիգայի չեմպիոնական պայքարի ֆավորիտների շարքում:

-Ես կարծում եմ, որ ընթացիկ մրցաշրջանում մեր թիմի շանսերը համեմատելի չեն այլ ակումբների շանսերի հետ: Կան ակումբներ, որոնք իրենց կայուն խաղի շնորհիվ ֆավորիտներ են:

Մենք հասել ենք 1/8-րդ եզրափակիչ: Եթե հաջողվի հասնել հաջորդ փուլ, ապա հաղթելու շանս կունենանք, քանի որ այդ փուլ հասած յուրաքանչյուր թիմ կարող է չեմպիոն դառնալ:

Ես ֆավորիտ եմ համարում «Բավարիային», որից հետո գալիս են «Բարսելոնան» և «Ռեալը»: Այս երեք ակումբների մակարդակները շատ տարբեր են մյուսներից,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում The Guardian-ը:

Հետաքրքիր փաստեր