Ինչպես հաղորդում է The Chronicle պարբերականը, «Նյուքասլ Յունայթեդը» հունվարին կմերժի Յոհան Կաբայեի համար արված ցանկացած առաջարկ:
Վերջին ժամանակներս խոսվում է, որ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալը», ՊՍԺ-ն և «Լիվերպուլը»:
Մինչ այժմ Daily Mail-ը հաղորդել էր, որ «կաչաղակները» պատրաստ են 22 մլն ֆունտի դիմաց բաժանվել իրենց առաջատարից, սակայն նոր տեղեկություններով այդ լուրերը հերքվում են:
The Chronicle-ը վստահեցնում է, որ ակումբի ղեկավարությունը և ֆուտբոլիստի գործակալը որոշել են, որ ցանկացած պարագայում Կաբայեն մինչև մրցաշրջանի ավարտը կմնա «Սեյնտ Ջեյմս Պարկում»: