Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի ունեցավ Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզդաշտում, ուր «Չելսին» հյուրընկալել էր «Լիվերպուլին»:
Այս կարևոր դիմակայությունում կամային հաղթանակ տարան Ժոզե Մոուրինյոյի սաները: Հանդիպման հաշիվը 4-րդ րոպեին բացեց Մարտին Շկրտելն՝ առաջ մղելով կարմիրներին: Սակայն առաջին խաղակեսում «ազնվականներին» հաջողվեց ոչ միայն հետ բերել կորցրածը այլ նաև առաջ անցնել հաշվի մեջ: Լոնդոնցիներից գոլերի հեղինակ դարձան Էդեն Ազարը և Սամուել Էտո՚Օն:
«Չելսին» հաղթեց 2:1 հաշվով և կշարունակի զբաղեցնել աղյուսակի 3-րդ հորիզոնականը:
Գոլեր. Շկրտել՝ 4ր, Ազար՝ 17ր, Էտո՚Օ՝ 34ր: