Ինչպես հայտնի է դառնում Daily Mail պարբերականից, «Արսենալի» կիսապաշտպան Աարոն Ռեմսին ապաքինվել է ազդրի վնասվածքից և պատրաստ է դաշտ վերադառնալ արդեն այս շաբաթ:
23-ամյա ուելսցին ընթացիկ մրցաշրջանում դարձավ «Արսենալի» առաջատարներից մեկը: Սպասվում էր, որ Ռեմսիի ապաքինումը կտևի 2 ամիս, սակայն արդեն շաբաթ օրը նա կարող է մասնակցել «Ֆուլհեմի» դեմ խաղին:
Ինչ վերաբերվում է «զինագործների» վնասվածք ունեցող մյուս ֆուտբոլիստներին, ապա դեռ առողջական խնդիրներ ունեն Տոմաշ Ռոսիցկին և Նաչո Մոնրեալը: