Zoopla ընկերությունը պաշտոնապես հայտնել է, որ մրցաշրջանի ավարտին կկասեցվի իրենց համագործակցությունը «Վեստ Բրոմվիչի» հետ:
Zoopla-ի այդ որոշումը կապված է Նիկոլա Անելկայի հետ, ով նախորդ ամիս «Վեստ Հեմի» դարպասը խփած գոլը նշեց մի ժեստով, որն ունի հակահրեական բնույթ:
Zoopla-ն, որն իրենից ներկայացնում է անշարժ գույքի վաճառքի և վարձակալության վեբ կայք, պատկանում է հրեա գործարար Ալեքս Չեստերմենին:
Ընկերության պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ Անելկայի այդ քայլի պատճառով մրցաշրջանի ավարտից հետո «Վեստ Բրոմվիչի» հետ գործող պայմանագիրը չեն երկարաձգի: