Մյունխենգլադբախի «Բորուսիան» պաշտոնապես հայտնել է, որ հոլանդացի հարձակվող Լյուկ Դե Յոնգը բուժզննում անցնելու համար մեկնել է Նյուքասլ:
Ինչպես արդեն հայտնի է, «կաչաղակները» Հոլանդիայի ազգային հավաքականի հարձակվողին փորձել են ձեռք բերել նաև ամռանը, սակայն Լյուկը որոշեց տեղափոխվել Բունդեսլիգա, որտեղ մինչ այժմ չի կարողանում իրեն դրսևորել:
-«Նյուքասլը» շարունակում է հետաքրքրվել 23-ամյա Դե Յոնգով և Կաբայեի հարցում ՊՍԺ-ի հետ համաձայնության գալուց հետո նրանք որոշել են վճռական քայլերի գնալ: «Բորուսիայի» պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ Դե Յոնգը տեղափոխվել է Անգլիա, որտեղ կփորձի համաձայնության գալ «Նյուքասլի» հետ:
Ավելացնենք, որ ամռանը «Բորուսիան» Դե Յոնգի համար 12 մլն ֆունտ է վճարել: