«Ֆուլհեմը» մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալել է «Շտուտգարտի» կիսապաշտպան Ուիլյամ Կվիստին: Այս մասին հաղորդում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:
Այս պահին «Ֆուլհեմը» գտնվում է վտանգավոր գոտում և ակնհայտ է, որ այս իրավիճակում թիմը համալրման կարիք ունի, որպեսզի պահպանի տեղը Պրեմիեր Լիգայի հաջորդ մրցաշրջանում: Այդ նպատակի համար էլ ակումբը վարձակալել է 28-ամյա Կվիստին:
Ավելացնենք, որ «Ֆուլհեմը» մոտ է նաև «Օլիմպիակոսի» հարձակվող Կոստաս Միտրողլուին ձեռքբերլուն: Sky Sports-ի հաղորդմամբ, երկու ակումբները համաձայնեցրել են տրանսֆերային արժեքը: