Շաբաթ օրը «Վեստ Բրոմվիչը» հաղթելով «Չելսիին» հերթական անգամ զարմացրեց: Այժմ Սթիվ Քլարկի թիմը զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը և Եվրոպային գործող չեմպիոնին զիջում է ընդհամենը մեկ միավոր:
«Չելսիի» նախկին պաշտպան Քլարկը ուրախ է իր թիմի նման մեկնարկի համար, սակայն կարծում է, որ դեռևս վաղ է ինչ որ բանի մասին խոսելը:
-Այս պահին մենք գտնվում ենք լավ դիրքում: Կարող ենք մտածել նաև եվրագավաթների մասին: Բայց մենք այդ նպատակին կարող ենք հասնել միայն հաղթանակների շնորհիվ:
Ես ուզում եմ, որ մեր երկրպագուները տեսնեն գեղեցիկ, հարձակվողական ֆուտբոլ և ուրախանան մեր հաղթանակներով:
Մենք պատրաստ ենք յուրաքանչյուր խաղում երեք միավոր վաստակել: Եթե շարունակենք նույն ոգով, ապա մրցաշրջանը մեզ համար հաջողված կլինի,- ասել է Քլարկը: