«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան և հարձակվող Ուեյն Ռունին սկսել են մարզումները և սպասվում է, որ կկարողանան մասնակցել «Գալաթասարայի» դեմ խաղին: Երկու ֆուտբոլիստներն էլ վնասվածքի պատճառով բաց էին թողել Պրեմիեր Լիգայի նախորդ տուրի «Նորվիչի» դեմ խաղը:
Հիշեցնենք, որ այդ խաղում «կարմիր սատանաները» պարտվեցին 1:0 հաշվով:
Ամենայն հավանականությամբ երկու ֆուտբոլիստներն էլ թիմի հետ կմեկնեն Թուրքիա: