Մադիդի «Ռեալը» պատրաստ է ամռանը 15 մլն ֆունտ վճարել «Ստոկ Սիթիի» դարպասապահ Ասմիր Բեգովիչին գնելու համար:
«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Դիեգո Լոպեսին փոխարինող է փնտրում, որ ամռանը կարող է տեղափոխվել «Միլան»: Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, «Չելսիում» աշխատած տարիների ընթացքում Անչելոտին երկու անգամ փորձել է գնել Ասմիրին: Իտալացի մարզիչը հուսով է, որ «Ռեալի» ֆինանսական ռեսուրսները թույլ կտան կատարել իր այդ տրանսֆերային նպատակը:
Ավելացնենք, որ «Ռեալը» միակ ակումբը չէ, որը ցանկանում է գնել Բեգովիչին: Բոսնիացի դարպասապահի ծառայություններով հետաքրքրված են նաև մանչեսթերյան երկու ակումբները: