«Տոտտենհեմի» նախկին վինգեր Գարեթ Բեյլն իր հիացմունքն է հայտնել իսպանիայի առաջնությունից՝ այն համեմատելով Պրեմիեր Լիգայի հետ:
Անցած ամառ Մադրիդի «Ռեալը» տաղանդավոր ուելսցու համար «Տոտտենհեմին» ռեկորդային՝ 100 մլն եվրո վճարեց: Անձամբ Բեյլը գոհ է, որ կարողացավ արագ հարմարվել նոր առաջնությանը:
-Ես վեց հիանալի ամիսներ եմ անցկացրել Մադրիդում: Ինձ ամենից շատ զարմացրել է Լի Լիգայում գործող խաղային մարտավարությունը: Յուրաքանչյուրը կարող է խաղալ գնդակով, փոխանցում կատարել և առաջ շարժվել… Այստեղ չկան երկար փոխանցումներ, ինչպես որ՝ Անգլիայում: Ես իսկապես վայելում եմ այս առաջնությունը,- Բեյլի խոսքերն է մեջբերում Goal-ը: