Անցած շաբաթ «Չելսիի» սկաուտները հետևել են Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Անդրե Շյուրլեի խաղին և հիմա լոնդոնյան ակումբը մտածում է Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի հնարավոր ձեռքբերման մասին:
«Կապույտները» 22-ամյա Շյուրլեով ակտիվ հետաքրքրվում էին դեռ անցած ամառ, սակայն «Բայերը» հրաժարվեց վաճառել իր առաջատար խաղացողին:
«Չելսիի» մարզչական շտաբը լրջորեն մտահոգված է թիմի հարձակման գծով: Նրանց չի գոհացնում Տորրեսի և Սթարիջի խաղը: Եվ հենց նրանցից մեկի փոխարեն էլ կհրավիրվի Շյուրլեն:
Շյուրլեն կարող է հաջող խաղալ ինչպես հարձակման կենտրոնում, այնպես էլ եզրերում: «Չելսիի» սկաուտները կարծում են, որ Շյուրլեն իր ոճով կարող է լավ համագործակցել Մատայի, Ազարի և Օսկարի հետ և թիմին հարմարվելու խնդիր չի առաջանա: Sky Sports