«Չելսիի» հարձակվող Սամուել Էտո՚Օն իր հայրենակից Ալեքս Սոնգին խորհուրդ է տվել մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ «Բարսելոնայից»:
«Արսենալի» նախկին կիսապաշտպանը 2012թ-ի ամառվանից ապարդյուն փորձում է իրեն դրսևորել «Բարսելոնայում»: Ոչ վաղ Ալեքսը հայտնել էր, որ եթե հեռանա «Նոու Կամպից», ապա կվերադառնա Պրեմիեր Լիգա:
Փորձառու Էտո՚Օն, ով ժամանակին պաշտպանել է «Բարսելոնայի» գույները, կարծում է, որ խաղային պրակտիկայի համար Սոնգը պետք է փոխի ակումբը:
-Սոնգը պետք է հեռանա «Բարսելոնայից»: Իր այդ տարիքում նա պետք է խաղա և նա կարող է լինել ցանկացած այլ թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ,- ասել է Էտո՚Օն: beIN Sports
Ինչպես խոսվում է, ամռանը Սոնգը կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկը: