Իտալացի մասնագետ Ռոբերտո Դի Մատեոն այսօր առավոտյան հեռացվեց «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Նշենք, որ նման որոշման պատճառ է դարձել «Չելսիի» անհաջող ելույթը Անգլիայի Պրեմիեր Լիգայում և Չեմպիոնների Լիգայում:
Հիշեցնենք, որ երեկ «Չելսին» 3:0 հաշվով պարտվեց Թուրինի «Յուվենտուսին»: