Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի նախավերջին տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ընդունեց Մադրիդի «Ռեալին»:
«Քաղաքայինները» ակտիվ սկսեցին խաղը և մի քանի վտանգավոր պահ ստեղծեցին Կասիլյասի դարպասի մոտ: Սակայն առաջինը հաջողության հասան Մոուրինյոյի սաները: 10-րդ րոպեին Անխել Դի Մարիայի փոխանցումից հետո Կարիմ Բենզեման բացեց հաշիվը՝ 0:1 : Գոլից հետո հյուրերը ակտիվացան և սկսեցին լրջորեն սպառնալ Հարտի դարպասին: Սակայն առաջին խաղակեսում «Սիթի օֆ Մանչեսթեր» մարզադաշտում նոր գոլ չգրանցվեց:
Երկորդ խաղակեսի 73-րդ րոպեին Ալվարո Արբելոան ստանալով երկրորդ դեղինը «Ռեալին» թողեց 10 ֆուտբոլիստով, իսկ սեփական դարպասին 11-մետրանոց բերեց: Սերխիո Ագուերոն անվրեպ իրացնելով 11-մետրանոցը՝ հավասարեցրեց հաշիվը՝ 1:1 :
Այս խաղից հետո «Սիթին» կորցրեց խմբից դուրս գալու բոլոր հնարավորությունները:
Գոլեր. Բենզեմա՝ 10ր, Ագուերո՝ 74ր (11մ)