«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հայտնել է, որ Պրեմիեր Լիգայի հաջորդ տուրում «Լիվերպուլի» դեմ ոչ ոքին լավ արդյունք կլինի իր թիմի համար:
Արդեն հաջորդ կիրակի Պելեգրինիի սաները չեմպիոնական մրցավազքի գլխավոր ֆավորիտներից «Լիվերպուլի» հետ մրցելու համար կմեկնեն «Էնֆիլդ»:
-Հնարավոր է՝ ես սխալվում եմ, սակայն, որպես մարզիչ, ես միշտ մտածել եմ, որ եթե դու խաղում ես ոչ ոքի արդյունքի համար, ապա պարտվում ես:
Ուստի մենք խաղալու ենք հաղթանակի համար: Իհարկե, եթե այդ խաղում մենք չկարողանանք հասնել հաղթանակի և այն ավարտվի ոչ ոքիով, ապա դա մեզ համար նույնպես լավ արդյունք կլինի,- Պելեգրինիի խոսքերն է մեջբերում The Guardian-ը: