«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին այսօր առավոտյան վերադարձել է մարզումներին և կարող է մասնակցել Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչում «Բավարիայի» դեմ պատասխան խաղին:
Հիշեցենենք, որ մեկ շաբաթ առաջ Ուեյնը «Բավարիայի» դեմ առաջին խաղում ոտնաթաթի վնասվածք ստացավ, ինչի պատճառով բաց թողեց Պրեմիեր Լիգայի նախորդ տուրում «Նյուքասլի» դեմ խաղը:
Սակայն այսօր առավոտյան Ռունիին նկատել են ընդհանուր խմբի հետ: Այսօր «կարմիր սատանաները» կմեկնեն Մյունխեն և Ուեյնը կլինի նրանց թվում:
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, մարզումներին վերադարձել է նաև Պատրիս Էվրան: