«Նյուքասլ Յունայթեդի» հարձակվող Լոիկ Ռեմին, ով բաց է թողել իր թիմի վերջին հինգ խաղերը, պատրաստ է մասնակցել «Ստոկ Սիթիի» դեմ առաջիկա խաղին:
Այդ հինգ խաղերից չորսում «Նյուքասլը» պարտվել է՝ խփելով ընդամենը 1 գնդակ: Ալան Պարդյուի թիմը զգում էր իր հարձակվողի բացակայությունը, ով Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում դարձել է 13 գոլի հեղինակ:
Ֆրանսիացի հարձակվողի հետ միաժամանակ շարք կվերադառնա նաև Թիմ Կրուլը:
-Մեզ միանալու լավ հնարավորություն ունեն Լոիկը և Թիմը: Հուսով եմ, որ Լոիկը կկարողանա մասնակցել «Ստոկ Սիթիի» դեմ խաղին, քանի որ սա շատ կարևոր է խաղ է մեզ համար,- ասել է Պարդյուն: Goal