Պրեմիեր Լիգայի 35-րդ տուրի այսօրվա երկրորդ խաղում «Արսենալը» հյուրընկալվել էր 14-րդ հորիզոնականում գտնվող «Հալլ Սիթիին»:
Արսեն Վենգերի սաները երեք անպատասխան գնդակ ուղարկեցին «վագրերի» դարպասը, որոնց հետ հաջորդ ամիս կհանդիպեն նաև Անգլիայի գավաթի եզրափակչում: Դուբլի հեղինակ դարձավ Լուկաս Պոդոլսկին, մեկ անգամ էլ աչքի ընկավ վնասվածքից ապաքինված Աարոն Ռեմսին:
«Զինագործները» հաղթեցին 0:3 հաշվով և վաստակած 70 միավորով կշարունակեն զբաղեցնել 4-րդ հորիզոնականը:
Գոլեր. Ռեմսի՝ 31ր, Պոդոլսկի՝ 45ր, 54ր: