Հարի Ռեդնապը պաշտոնապես զբաղեցրեց «Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզչի պաշտոնը: Ռեդնապը լոնդոնյան ակումբի հետ 2,5 տարվա պայմանագիր է ստորագրել:
Այսօրվա «Մանչեսթեր Յունայթեդ» – «ՔՊՌ» խաղը Ռեդնապը կհետևի տրիբունայից, իսկ հաջորդ տուրում արդեն կանցնի աշխատանքին:
-Ես գոհ եմ, որ վերդարձա մարզչական աշխատանքին: Թիմը այժմ լավ վիճակում չէ, սակայն ունի մեծ պոտենցիալ և լավ ապագա,- ասել է Ռեդնապը:
65-ամյա անգլիացին 2007/2008 մրցաշրջանում «Տոտենհեմի» հետ նվաճեց Անգլիայի գավաթը, իսկ երկու տարի հետո ակումբի պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների Լիգայի ուղեգիր: