«Սուոնսի Սիթին» պաշտոնապես հայտնել է Բաֆետիմբի Գոմիսի հետ չորս տարվա պայմանագիր ստորագրելու մասին: Ֆուտբոլիստը «Լիբերթի» է տեղափոխվել ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով:
Վերջին մի քանի տարիների ընթացքում Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստին հետևում էր «Նյուքասլ Յունայթեդը», սակայն ուելսյան ակումբին հաջողվեց ավելի գրավիչ առաջարկ անել: Գոմիսը «Սուոնսիում» կստանա «կարապների» համար ռեկորդային աշխատավարձ՝ շաբաթականա 80 հզր ֆունտ:
Փոխարենը Բաֆետիմբին «Սուոնսիին» միացավ առանց որևէ գումարի, քանի որ նախորդ մրցաշրջանի ավարտին լրացել էր նրա պայմանագիրը «Լիոնի» հետ:
-Ես իսկապես տպավորված եմ մարզիչների և նախագահի հետ խոսակցությունից: Նրանք ցույց տվեցին, որ իսկապես ցանկանում են ինձ: Դա այստեղ տեղափոխվելու գլխավոր պատճառն էր,- ասել է Գոմիսը:
Ավելացնենք, որ նախորդ մրցաշրջանում Գոմիսը խփել է 22 գոլ, իսկ դրա առաջին մրցաշրջանում՝ 25: Բաֆետիմբին Ֆրանսիայի ազգային հավաքականում մասնակցել է 12 խաղի: