Արգենտինացի կիսապաշտպան Էստեբան Կամբյասոն, ում հետևում է «Տոտտենհեմը», հայտնել է, որ մտադիր է շարունակել ելույթները Եվրոպայում:
Նախորդ մրցաշրջանի ավարտին «Ինտերը» չերկարաձգեց ֆուտբոլիստի պայմանագիրը, ով «Սան Սիրոյում» է արդեն 10 տարի: Խոսվում էր, որ այժմ 33-ամյա արգենտինացին կվերադառնա հայրենիք, սակայն Էստեբանը մտադիր է մնալ Եվրոպայում:
Կամբյասոն իր հայրենակից Մաուրիսիո Պոչետինոյի տրանսֆերային գլխավոր նպատակներից է, ով գլխավորում է «Տոտտենհեմը»: Կան բոլոր շանսերը, որ Էստեբանը կարիերան կշարունակի «Ուայթ Հարթ Լեյնում»:
-Իմ ապագան ես դեռ կապում եմ Եվրոպայի հետ: Ես մի քանի առաջարկներ ունեմ մեծ ակումբներից, սակայն նրանց հանդեպ հարգանքից ելնելով չեմ բացի գաղտնիքները,- ասել է Կամբյասոն: FC Inter News