«Մանչեսթեր Յունայթեդի» գործադիր տնօրեն Էդ Վուդվորդը հայտնել է, որ գլխավոր մարզիչ Լուի վան Գալը ցանկության դեպքում կարող է տրանսֆերային նոր ռեկորդ սահմանել:
Անցած ամառ «Ռեալը» «Տոտտենհեմի» վինգեր Գարեթ Բեյլին գնելու համար վճարեց 86 մլն ֆունտ, որով գերազանցեց իր իսկ սահմանած ռեկորդը: Չորս տարի առաջ էլ իսպանական գրանդը Կրիշտիանու Ռոնալդուի համար 80 մլն ֆունտ էր վճարել «Մանչեսթեր Յունայթեդին»:
-Իհարկե, մենք կարող ենք անել դա: Մենք չենք վախենում տրանսֆերների համար գումար ծախսելուց: Իրականում մեզ համար կարևոր չէ, թե դա ռեկորդ է, թե ոչ: Կարևորն այն է, որ մարզիչը ցանկանա գնել այդ ֆուտբոլիստին, որը կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» աստղը:
Դուք փողերի մասին մտածում եք ոչ այնպես, ինչպես որ ես: Ինձ ցույց են տալիս նպատակը, որը ցանկանում է մարզիչը, իսկ ես որոշում եմ, թե դա ինչ կարող է արժենալ մեզ համար և գործարքն իրականացնելու համար բանակցություններ եմ վարում:
Մենք ֆիքսված բյուջե չունենք: Մենք ֆինանսական շատ մեծ կարողություն ունենք: Մենք կարող ենք մեծ ձեռքբերումներ կատարել: Սակայն դա ամենևին էլ չի նշանակում, որ մենք գնալու ենք և վատնենք գումարը:
Վերջին 12 ամիսների ընթացքում մենք մեծ սկաուտական աշխատանք ենք կատարել: Վերջնական որոշումը Լուիինն է: Ես պատրաստ եմ բերել այն ֆուտբոլիստին, ում նա կցանկանա,- Վուդվորդի խոսքերն է մեջբերում The Guardian-ը: