Պրեմիեր Լիգայի առաջին տուրի վերջին խաղում առաջնության նորեկ «Բերնլին» հյուրընկալել էր «Չելսիին»:
Ժոզե Մոուրինյոյի սաները հաղթանակով մեկնարկեցին մրցաշրջանը, չնայած որ առաջինը գոլ բաց թողեցին: Սքոթ Արֆիլդի գոլին լոնդոնցիներից պատասխանեցին Դիեգո Կոստան, Անդրե Շյուրլեն և Բրանիսլավ Իվանովիչը:
Գոլեր. Արֆիլդ՝ 14ր, Կոստա՝ 17, Շյուրլե՝ 21ր, Իվանովիչ՝ 34ր: