«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտնել է, որ ակումբը չի պատրաստվում վաճառել թիմի հարձակվող Մարիո Բալոտելլիին: Մրցաշրջանի անհաջող մեկնարկը օգտագործելով թերթրեը գրում էին հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում Բալոտելլիի հեռանալու մասին:
Սակայն «քաղաքայինների» մարզչական շտաբը այլ կարծիքի է և չի պատրաստվում բաժանվել իտալացի հարձակվողից: Երեկ Մարիոն վերջին մեկ ամսում առաջին անգամ դաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում և խփեց ընթացիկ մրցաշրջանում իր առաջին գոլը:
-Ոչ, դա չի համապատասխանում իրականությանը: Բալոտելլին չի վաճառվի: Նա խփեց այս մրցաշրջանում իր առաջին գոլը և հուսով եմ դա նրան վստահություն կհաղորդի,- ասել է Մանչինին: Sky Sports