Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալվել էր «Սանդերլենդին»:
«Սթեդիում օֆ Լայթում» գրանցվեց մարտական ոչ ոքի: Հանդիպման հաշիվը 2-րդ րոպեին բացեց Նասեր Շադլին, որից 2 րոպե հետո Ադամ Ջոնսոնը վերականգնեց հաշվի հավասարությունը:
Թիմերը մեկական գոլով փոխանակվեցին նաև երկրորդ խաղակեսում: Այս խաղից հետո «Տոտտենհեմը»՝ վաստակած 7 միավորով կշարունակի զբաղեցնել 5-րդ հորիզոնականը:
Գոլեր. Շադլի՝ 2ր, Ջոնսոն՝ 4ր, Էրիկսեն՝ 47ր, Քեյն՝ 82ր (ինքն.):