• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոմելու Լուկակուն կմնա «Վեստ Բրոմվիչում»

Ռոմելու ԼուկակուՌաֆայել Բենիտեսը որոշել է հետ չկանչել հարձակվող Ռոմելու Լուկակուին, որն այժմ վարձակալությամբ խաղում է «Վեստ Բրոմվիչում»: Ավելի վաղ Ռոմելուն ինքն էր հայտնել, որ չի ցանկանում ժամանակից շուտ վերադառնալ «Սթեմֆորդ Բրիջ»:

Բենիտեսն էլ իր հերթին կատարել է Լուկակուի ցանկությունը: «Ազնվականների» գլխավոր մարզիչը չի օգտվի իր այն իրավունքից, որով նա կարող է հունվարին հետ կանչել խաղացողին: Մրցաշրջանի մնացած հատվածում Ռաֆայելը հույսը կդնի Ֆերնանդո Տորրեսի վրա, որը վերջին 11 խաղերում խփել է ընդամենը 1 գնդակ:

-Մենք գիտենք, որ Ռոմելու Լուկակուն շատ լավ է հանդես գալիս «Վեստ Բրոմվիչում»: Բայց հնարավոր է` նրա համար ավելի լավ կլինի մնալ այնտեղ. չէ՞ որ «Վեստ Բրոմվիչում» նա մշտապես դաշտ է դուրս գալիս,-նշել է Ռաֆայել Բենիտեսը:

Հիշեցնենք, որ 19-ամյա բելգիացին ներկայիս առաջնությունում արդեն 5 անգամ աչքի է ընկել, իսկ «Վեստ Բրոմվիչն» այս պահին գտնվում է մրցաշարային աղյուսակի հիգերորդ տեղում` «Չելսիին» և «Տոտտենհեմին» հավասար:

Հետաքրքիր փաստեր