Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի խորհրդանշական հավաքականում տեղ են գտել «Էվերթոնի» և «Մանչեսթեր Սիթիի» 3-ական ֆուտբոլիստներ:
Դա բոլորովին զարմանալի չէ` հաշվի առնելով այն, որ այս երկու թիմերն էլ միևնույն 3:0 հաշվով հաղթել են իրենց մրցակիցներին:
Ջո Հարտ
«Չելսիի» հետ խաղում Հարտը 3 սեյվ կատարեց: Նա իր վստահ խաղի շնորհիվ «քաղաքայիններին» օգնեց անչափ կարևոր խաղում գնդակ բաց չթողնել և 3 միավոր վաստակել։
ՄԱՏԵՈ ԴԱՐՄԻԱՆ
«Մանչեսթեր Յունայթեդը» նվազագույն` 1:0 հաշվով հաղթեց «Աստոն Վիլլային», իսկ Դարմիանը այդ խաղում փայլեց իր գոծողություններով՝ դառնալով հանդիպաման լավագույն ֆուտբոլիստ: Փոխանցումների 80% ճշգրտություն և 7 անգամ մրցակցից գնդակի խլում:
ՖԻԼ ՋԱԳԻԵԼԿԱ
«Էվերթոնի» ավագը «Սաութհեմպտոնի» հետ արտագնա խաղում կատարել է 6 գնդակի խլում, 1 անգամ հարվածեց դարպասին և հաղթող դուրս եկավ 4 միկրոմենամարտերում:
ՍԵԲԱՍՏԻԱՆ ԲԱՍՍՈՆԳ
«Նորվիչի» կենտրոնական պաշտպանը «Սանդերլենդի» հետ խաղում հաղթել է 7 միկրոմենամարտում, 2 անգամ գնդակ է խլել, իսկ փոխանցումների ճշգրտությունը կազմել 90%:
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՈԼԱՐՈՎ
Սերբ պաշտպանի փոխանցումների ճշգրտությունը կազմել է 84% : Թիմի համար վաստակել է 2 անկյունային հարվածի իրավունք և երկու անգամ հաղթել է միկրոմենամարտերում:
ՌԻՅԱԴ ՄԱՀՐԵԶ
«Վեստ Հեմի» հետ խաղում Մահրեզը 3 հարված է կատարել դարպասին, որոնցից մեկը ավարտվել է գոլով: Իր տեխնիկայի շնորհիվ լավ անցումներ էր կատարում: Ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
ՌՈՍ ԲԱՐՔԼԻ
«Սաութհեմպտոնի» հետ խաղում Բարքլին դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Հաղթեց 3 միկրոմենամարտում, կատարեց 2 գնդակի խլում և իր թիմի համար վաստակեց 2 անկյունային հարվածի իրավունք:
ՖԵՐՆԱՆԴԻՆՅՈ
«Չելսիի» դեմ խաղում Ֆերնանդինյոն դարձավ գոլի հեղինակ: 2 միկրոմենամարտերում հաղթող դուրս եկավ և կատարեց 6 գնդակի խլում: Բրազիլիացին ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
ՋԵՖԵՐՍՈՆ ՄՈՆՏԵՐՈ
2 անգամ գնդակի խլում, 2 վաստակած անկյունային, 1 հարված` որը հետ մղվեց դարպասաձողից և 1 գոլային փոխանցում:
ՍԵՐԽԻՈ ԱԳՈՒԵՐՈ
7 հարված դեպի դարպասը, որոնցից 4-ը դարպասին, 1֊ը՝ գոլ: 4 անգամ էլ դրիբլինգի հաշվին կարողացել է արդյունավետ կերպով շրջանցել մրցակցին: Փոխանցումների ճշգրտությունը 95%:
ՌՈՄԵԼՈՒ ԼՈՒԿԱԿՈՒ
3 հարված դարպասին որոնցից 2֊ը հայտնվել է դարպասում: Հաղթել է 3 միկրոմենամարտում, վաստակել է 1 անկյունայինի իրավունք և դարձել «Սաութհեմպտոնի» հետ խաղի լավագույն ֆուտբոլիստ:
Տվյալները ըստ` www.whoscored.com կայքի: