• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պելեգրինին և Այուն օգոստոս ամսվա լավագույններն են

Անդրե Այու«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին և «Սուոնսիի» վինգեր Անդրե Այուն ճանաչվել են Պրեմիեր Լիգայի օգոստոս ամսվա լավագույն մարզիչ և լավագույն ֆուտբոլիստ՝ համապատասխանաբար։

Մրցաշրջանի մեկնարկային չորս տուրում Պելեգրինիի սաները չորս հաղթանակ են տարել՝ խփելով 10 գոլ և սեփական դարպասը պահելով անառիկ։ Ակնհայտ է, որ օգոստոսի սկզբին ստորագրած նոր պայմանագրով չիլիացու կարիերայում նոր փուլ է սկսվում։

-Այս մրցանակը խոսում է այն մասին, որ ֆուտբոլիստներն իրենց աշխատանքն անում են այնպես, ինչպես ես եմ պահանջում։ Մենք լավ ավարտեցինք նախորդ մրցաշրջանը և շատ կարևոր էր նույն կերպ սկսել նոր մրցաշրջանը,- ակումբի պաշտոնական կայքին հայտնել է Պելեգրինին։

Պրեմիեր Լիգայի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը բաժին է հասել «Սուոնսիի» նորեկ Անդրե Այուին։ Գանացին, որ այս ամառ «կարապներին» միացավ ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով, նախորդ ամիս խփած երեք գոլով իր թիմին օգնեց վստահ սկսել նոր մրցաշրջանը։

Manuel-Pellegrini