Անգլիական լիգաների գավաթի չորրորդ փուլում «Չելսին» մրցեց «Ստոկ Սիթիի» հետ։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի արդյունքով։ Ջոնաթան Ուոլթերսի գոլին խաղի վերջին րոպեին պատասխանեց Լոիկ Ռեմին։ Ավելացված 30 րոպեների ընթացքում թիմերը ևս չկարողացան որոշել հաղթողին, իսկ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում իր թիմին հաջորդ փուլի ուղեգիր պարգևեց Ջեկ Բաթլենդը՝ հետ մղելով Էդեն Ազարի հարվածը։
Գոլեր․ Ուոլթերս՝ 52ր, Ազար՝ 90ր։