• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոջերսը չի պատրաստվում բաժանվել Ռեյնայից

Ռոջերս և Ռեյնա«Լիվերոպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հերքել է թիմի դարպասապահ Պեպե Ռեյնայի հեռանալու մասին լուրերը:

Բրիտանական թերթերը գրում էին այն մասին, որ Ռոջերսին չի գոհացնում Ռեյնայի խաղը և նա ցանականում է հունվարին ձեռք բերել «Բիրմինգեմի» դարպասապահ Ջեկ Բուտլանդին:

Սակայն Ռոջերսը հայտնել է, որ չի ցանկանում փոփոխություն կատարել «Լիվերպուլի» դարպասում:

-Ես չեմ ցանկանում մեկանաբանել այդ լուրերը, սակայն կարող եմ ասել, որ թիմում երկու հիանալի դարպասապահ կա՝ Պեպե Ռեյնան և Բրեդ Ջոնսը:

Ինչ վերաբերվում է Ռեյնային, ապա նա համար առաջինն է: Պեպեն Պրեմիեր Լիգայի լավագույն դարպասապահներից է: Ճիշտ է, վերջին երկու տարին նրա համար այդքան էլ հաջող չէ, սակայն նա դեռևս շատ կարող է օգնել թիմին:
Նա շատ է աշխատում, որպեսզի վերադառնա առաջվա մարզավիճակին: Դա վերաբերվում է, ինչպես ֆիզիկական վիճակին, այնպես էլ հոգեբանական: Ես շատ գոհ եմ, որ աշխատում եմ նրա հետ,- հայտնել է Ռոջերսը: The Independent