Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում «Չելսին» վաստակեց 10 միավոր, սակայն դա չբավականացրեց թիմին անցնելու հաջորդ փուլ: Մեկ այլ խմբում թերևս այս միավորները անցողիկ կլինեին: Այս կարծիքին է «ազնվականների» հարձակվող Խուան Մատան: «Նորդշելանդի» հետ խաղից հետո (6:1) Մատան պատմել է իր տպավորությունների և թիմի հետագա պլանների մասին:
-Մենք այսօր արեցինք այն, ինչ պետք է անեինք: Բայց սա բավարար չէր, որպեսզի դուրս գայինք փլեյ-օֆֆ: Իհարկե, մենք ցանկանում էինք անցնել հաջորդ փուլ. չէ՞ որ Չեմպիոնների Լիգայի ներկայիս չեմպիոնն ենք: Բայց հիմա շարունակելու ենք Եվրոպա Լիգայում, այնպես որ կփորձենք այն հաղթել,- ասել է Մատան ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում:
Մատան հաստատել է նաև, որ այսօր տխուր օր է ակումբի համար, սակայն մյուս կողմից էլ Եվրոպա Լիգան նոր առաջնություն է, որը թիմը պետք է հաղթի: Սա նաև նոր մարտահրավեր է լոնդոնյան ակումբի համար: