«Սանդերլենդի» գլխավոր մարզիչ Մարտին Օ’Նիլը մտադիր է վարձակալել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ջոն Գվիդետտիին:
Ակումբի մարզիչը դեռ օգոստոսին էր մտադիր իրականացնել Գվիդետտիի ժամանումը «Ստադիում օֆ Լայթ», սակայն հարձակվողի առողջական վիճակի վատթարացման պատճառով գործարքը չկատարվեց:
Այս ընթացքում շվեդ ֆուտոբլիստը առողջացավ և նույնիսկ թարմացրեց պայմանագիրը «քաղաքայինների» հետ: Ձմռանը «Սիթիի» մարզչական շտաբն ամենայն հավանականությամբ վարձակալությամբ կտա Ջոնին, որպեսզի նա խաղային պրակտիկա ձեռք բերի:
Ըստ Daily Mail պարբերականի` «Սանդեռլենդը» ոչ միայն ցանկանում է կես տարով վարձակալել Գվիդետիին, այլ նաև մրցաշրջանի ավարտին գնել ֆուտբոլիստին 6.5 մլն ֆունտով: